Արմեն Սարգսյանը մեկնելու է ԱՄՆ՝ «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսը ստանալու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանից հետո՝ հոկտեմբերի սկզբին, Նյու Յորք կմեկնի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ East-West Institute-ի կողմից իրեն շնորհված «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու։ Տիտղոսը մինչ այդ շնորհվել է Վացլավ Հավելին, Ջորջ Բուշին, Հելմուտ Քոլին, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 21-ի Անկախության տոներից անմիջապես հետո, Սարգսյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի քաղաքում անցկացվող «Summit of Minds»-ին՝ մինի-Դավոսին՝ մտքերի գագաթնաժողովին։ Ներքաղաքական կյանքում պասիվ Արմեն Սարգսյանի արտաքաղաքական «վոյաժներն» այսքանով չեն ավարտվում․ մինչեւ տարեվերջ նա եւս մեկ անգամ կլինի Ֆրանսիայում՝ արդեն պաշտոնական այցով, ապա պաշտոնական այց կկատարի Գերմանիա եւ Ռուսաստան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930