Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, որտեղ անդրադարձել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետությունում տնտեսական ճգնաժամի բացակայության մասին եւ հանդես է եկել ներքին առանձին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին:
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի մրցավարը կլինի Աշոտ Վարդապետյանը:
Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին: Ամենատարբեր հետաքրքրություն և ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու ընկերության ավելի քան տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան Երևանի 18+ տարիքի 1000 բնակիչների շրջանում հարցում է իրականացրել կիրակի օրը կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:
Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել է բողոքարկումը եւ կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցի խմբագրությունում ցանկացած դատավարական գործողության իրականացումն արդարացի է համարում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նրա կարծիքով՝ այդ միջամտության փուլում անգամ պետք է բացառվի լրատվամիջոցի ընթացիկ գործունեությանը միջամտելը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ «Փյունիկ» և «Access» կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրի փակման համաժողովին։
ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ նախորդ իշխանությունների օրոք դատարանի կամ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր եղած լինեն: Կոստանյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք դատարանների նկատմամբ ճնշումը գալիս է նախորդ իշխանություններից:
Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ, քանի որ սեպտեմբերի 19-ին կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները:
67 տարեկան հասակում վախճանվել է «Ալֆ» սերիալի սցենարիստ եւ պրոդյուսեր Թադ Մամֆորդը:
Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ ընկերության ու Հայաստանում իշխանության համար մղվող պայքարի մասին։
Սեպտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ավագանու ընտրություններում չունենք իշխանական թեկնածու այն առումով, որ ընդդիմությունը դարձել է իշխանական, իսկ նախկին իշխանականը չի զբաղեցրել ընդդիմադիր դիրքեր քաղաքական դաշտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավվելու ցանկությունը:
Սեպտեմբերի 20-ին Դուշամբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի ավտոմեքենաների վերանորոգման կետի դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի չկողպված դուռը բացելով, նստատեղի վրա դրված իր դրամապանակից գողացել են 250 եվրո:
ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն առաջարկեց անդամներին միջազգային կազմակերպություններից հրավիրել մասնագետների:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները մեկնել են Մոսկվա:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզի դպրոցների տնօրեններին կոչ է արել չմերժել բաց մրցույթների համար դիմող քաղաքացիներին: Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով դպրոցների տնօրեններին սթափվելու կոչ է արել:
Դանիայում գործող Danske Bank-ի նախագահ Թոմաս Բորգեն սեպտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահղացմամբ «Իմ քայլը Տավուշի համար» միջոցառման արդյունքներով Տավուշի մարզում հիմնվելու է նմանը չունեցող անասնաֆերմա և տեքստիլ արտադրություն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա):
«Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գայանե Մ.-ն։
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ սեպտեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր է:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրին իրենց մոտ տեղի ունեցած խուզարկությունից։