Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը միայն օրենքով է, թղթի վրա։ Գործնականում այս հարցը թողնված է տնտեսվարողի խղճին։ Իսկ այդ «խիղճ» ասվածն էլ աշխատում է ոչ թե «սպառողը միշտ ճիշտ է սկզբունքով», այլ րոպեական շահի առաջնորդությամբ՝ չհաշվարկելով, թե ինչ հետևանք կարող է ունենալ դա, և, ընդհանուր առմամբ, ինչքան ավելի շատ կտուժի ընկերությունը։
Նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը շրջեց Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում, վերնիսաժում և հարակից տարածքներում:
Ներկայիս կառավարության գործողությունների ազդեցությունը դեռևս կրում է նախորդ կառավարության ազդեցությունը:
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում չորեքշաբթի օրը կայանալիք ԵՄ գագթնաժողովի նախօրեին՝ ապագայի Եվրոպայի և սահմանային անվտանգության շուրջ Բրյուսելի կողմից առաջարկվող աջակցությունը խորքային տարաձայնություններ է առաջացրել:
«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը նաև «Դվին» հյուրանոցի շինարարական աշխատանքներ է համակարգում։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Եվրոպական խորհրդարանը օրերս, հիմնվելով ԵՄ համաձայնագրի «Հոդված 7»-ի վրա, քվեարկել է Հունգարիայի նկատմամբ աննախադեպ կարգապահական միջոցներ ձեռնարկելու օգտին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը հայ գործարար համայնքին հուզող շատ հարցեր լսեց հենց նրանցից:
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նորից քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 23-ը պատմական օր է համարում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:
Մարդիկ հաճախ են արհամարհում առողջական մի շարք խնդիրներ` մտածելով, որ դրանք ժամանակավոր երևույթներ են: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ այնպիսի «աննշան» խնդիրներ, ինչպիսիք են շնչահեղձությունը կամ ջերմության բարձրացումը, կարող են վկայել քաղցկեղի առկայության մասին:
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հարավ-Արևմտյան թաղամասում (ուղիղ)”
Կատալոնիայի իշխանությունները չեն տեսնում տարածաշրջանային խնդրի այնպիսի լուծում, որը չներառի ինքնորոշման շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:
Լեգենդ: «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի «Շալկեի» դեմ խաղում դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և դարձավ առաջին ֆուտբոլիստն աշխարհում, որ մասնակցել է մրցաշարի 20 խաղարկություններում:
Չինաստանն առաջիկա հինգ տարում պլանավորում է մոտավորապես 100 մլրդ յուան (շուրջ 14,6 մլրդ դոլար) ներդնել թվային տնտեսության զարգացման գործում:
«Հին գաղափարախոսության կրողները հին կուսակցություններն են, որոնք քիչ թե շատ աշխատել են իշխանությունների հետ։ Նորի կրողները նախկին ընդդիմությունն է»:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո 85-ամյա տղամարդը դանակահարել է 76-ամյա կնոջը: Պատճառը սոցկայքերից մեկում ամուսնու` ինչ-որ մեկի հետ ենթադրյալ նամակագրությունն էր:
Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով կշարունակի աշխատել որպես թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական:
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
«Եվ այսօր ՀՀ-ն և հայ ժողովուրդը ուղիղ կանգնած են Սարդարապատի փառապանծ հաղթանակի և Կարսի խայտառակ անկման մեջտեղում։ Կգնա՞ նոր իշխանությունը միասնության ճանապարհով, առանց անվանարկելու ճանապարհով, առանց սևերի և սպիտակների բաժանելու ճանապարհով, քաղաքացիներին առանց դատարանի որոշման ասֆալտին փռելու ճանապարհով, կունենանք միասնական ուժեղ Հայաստան, իսկ եթե կգնա այլ ճանապարհով, լեզուս էլ չի պտտվում ասել, թե ինչ կլինի»:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հերացի փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Իմ նախագահության 8 տարիներին ու Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին մենք համագործակցել ենք։ Հարաբերությունները բացարձակապես ազնիվ են եղել, արդյունքները՝ շշմեցուցիչ։ Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ։ Այժմ նայեք, թե որքան ռուսական ընկերություններ են մտել հայկական շուկա, լուրջ, խոշոր, հետաքրքիր ընկերություններ։ Ես դեռ չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին։
ՀՀ Ազգային ժողովում «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» (Քննիչ հանձնաժողով) հնարավոր է, որ քննի նաև դատախազության պատշաճ հսկողության հարցը՝ «Ռոբերտ Քոչարյանի գործով» (Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ-Խմբ.):
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկսիկային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, փոխգնդապետ Իգոր Կանդրաչին (նստավայրը ք. Թբիլիսի)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պլանավորում է Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի 24-ին:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 2/9, 33/1, 45/7, 49, 53 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: