![](/banners/BeFunky-design.jpg)
Գևորգ Կոստանյանը չի բացառում նախորդ իշխանությունների օրոք դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքերը
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/Gevorg-Kostanyan-2.jpg)
ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ նախորդ իշխանությունների օրոք դատարանի կամ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր եղած լինեն: Կոստանյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք դատարանների նկատմամբ ճնշումը գալիս է նախորդ իշխանություններից:
«Իմ մասնագիտությամբ պայմանավորված ես չեմ կարող ինձ շռայլություն թույլ տալ և գնահատական հնչեցնել։ Ես չեմ բացառում, որ նման դեպք եղել է, բայց դա պետք է լինի փաստարկված եւ հիմնավորված: Եթե դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր կան և եթե երբևէ եղել են, պետք է պատասխանատուները պատժվեն»,- նշեց Կոստանյանը:
Կոստանյանն արձանագրեց, որ դատական իշխանության անկախության երաշխավորումը և անհրաժեշտությունը եղել է միշտ՝ սրանից 15 տարի առաջ, նաև հիմա: Նրա կարծիքով՝ դատավորների անկախության և դատավորների նկատմամբ որևէ ճնշումը բացառելուն ուղղված պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն: