«Մի հավատացեք, որ կա ճգնաժամ, այդ ամենը մանիպուլյացիաներ են. ճգնաժամ չկա». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետությունում տնտեսական ճգնաժամի բացակայության մասին եւ հանդես է եկել ներքին առանձին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին: Այդ մասին նա ասել է Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Haber Turk հեռուստաալիքը:
«Մեզ մոտ այժմ վերելքի շրջան է: Մի հավատացեք, որ կա ճգնաժամ, այդ ամենը մանիպուլյացիաներ են: Ճգնաժամ չկա: Ամրապնդվելով՝ մենք գնում ենք դեպի ապագան»,-ասել է նա:
Էրդողանն անդրադարձել է նաեւ այն խնդրին, որը վարձակալման վճարի հետ է կապված առեւտրական կենտրոններում, որոնց տերերը փորձում են օգուտ քաղել փոխարժեքների անկայունությունից՝ ստիպելով վարձակալողներին վճարել օտարերկրյա արժույթով:
«Մի խաբվեք առեւտրական կենտրոններում կատարվող այդ մեքենայություններից: Այս երկրում դոլարով ու եվրոյով վարձակալություն չկա»,-նշել է նա:
Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ սա Թուրքիան է, այլ ոչ թե ԱՄՆ-ը»: «Այստեղ ուժի մեջ է թուրքական լիրան: Լիրայով եք վարձակալության տալու, գնումներ անելու»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: