Բաժիններ՝

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի մրցավարը կլինի Աշոտ Վարդապետյանը: Նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Մրցախաղում աշխարհի չեմպիոն Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը, նրա մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:

Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար է եղել 2012 թվականի Անանդ – Գելֆանդ և 2013 թվականի Անանդ – Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930