Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրն «ըստ էության պատերազմի ավարտման հռչակագիր է». Սեուլ

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ սեպտեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր է: Այդ մասին Սեուլի մամուլի կենտրոնում անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնական ներկայացուցիչ Յուն Յոն Չհանը:

«Այդ համաձայնագիրն ըստ էության պատերազմի ավարտման եւ խաղաղ գործընթացի սկսվելու հռչակագիր է»,- ընդգծել է նա:

Համաձայնագրի տարածված տեքստում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Հարավը եւ Հյուսիսը պայմանավորվել են սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նշվել է համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից:

Համաձայնագրի տեքստում կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական թռիչքներն ու լայնածավալ հրետակոծությունները սահմանամերձ շրջաններում: Նաեւ Հյուսիսը եւ Հարավը մինչեւ ընթացիկ տարվա վերջը կապամոնտաժեն 11-ական սահմանային պահակակետեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս