Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով
Դանիայում գործող Danske Bank-ի նախագահ Թոմաս Բորգեն սեպտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բորգենի հրաժարական ներկայացնելու պատճառը եղել է Danske Bank-ի Էստոնիայում գործող մասնաճյուղի շուրջ սկանդալը:
«Ակնհայտ է, որ Էստոնիայում փողերի լվացման հնարավոր դեպքի հարցում Danske Bank-ը հավատարիմ չի մնացել իր ստանձնած պարտավորություններին»,-նշել է նա: