
Միջազգային հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի և ԱՎՎ Մաշտոցի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09.30-ին բերման է ենթարկվել միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1991 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, որը Ուկրաինայի կողմից 2016թ. փետրվարի 1-ից հետախուզվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 307 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (թմրամիջոցի հայտնաբերում):