Նյութեր են հավաքվում Տիգրան Սարգսյանի դեմ
168.am-ի տեղեկություններով՝ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև նրա դեմ։
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նրա դեմ գործընթացը ավելի վաղ պետք է սկսվեր, սակայն դրան խանգարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործից հետո Ռուսաստանից եղած բուռն արձագանքը, որը ռուսական կողմից ընկալվեց՝ որպես ՀԱՊԿ-ի նպատակադրված վարկաբեկման գործընթաց ՀՀ իշխանությունների կողմից։