«Էդ ապականված ձեռքերո՞վ եք ուզում այսօր գալ, ներկայանալ հանրությանը». բողոքի ակցիա՝ Մարալիկում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արդեն երրորդ օրն է Մարալիկում՝ համայնքապետարանի դիմաց, մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպում՝պահանջելով Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը և արտահերթ ՏԻՄ ընտրություններ։
Այս պահին համայնքապետի կողմնակիցները են բողոքի ակցիա իրականացնում Մարալիկում՝ պահանջելով հեռու մնալ իրենց համայնքապետից: