ՀՀ Ազգային Ժողովի 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է, և այն քննարկման փուլում է:
Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը ավարտեց ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով, ս.թ. օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարս» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:
Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։
Այսօր լրատվամիջոցներում հայտարարություն է հրապարակվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը կրում են նաև ոստիկանության ծառայողները, «որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ եւ, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրեց իրավիճակը Լարսի սահմանային անցակետում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ տալու դեպքերի վերաբերյալ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը համարում է աննախադեպ ազատ ոճի ըմբշամարտի հայկական դպրոցի համար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 6-ին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը օգոստոսի 6-ին հրապարակեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատավճիռը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատեւ չվճարվող արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում է գործադրում Թեհրանի վրա՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրանական շուկաները:
Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին լարվածություն է առաջացրել այն բանից հետո երբ Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայում ահաբեկիչ համարվող Թուրգութ Քայային:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջի փուլի հանդիպումների վիճակահանությունը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 7.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Մարտիկ Խ.-ն։
Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են ունենալ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական զարգացումներ։
Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, օգոստոսի 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Եվրամիությունն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում, ոպեսզի պաշտպանի եվրոպական ընկերություններին:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ:
Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը:
«Նոր Հայաստանում» անմեղություն կանխավարկած կոչվող շատ կարևոր իրավական սկզբունքին կարծես ոչ մեկն ուշադրություն չի դարձնում։ Ավելին, այս սկզբունքը սկսել է ստորադասվել ավելի «բարձր» նպատակների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, նախկին աղմկահարույց գործերի բացահայտմանը (կամ այդ մասին հայտարարություններին), ու հնչում են արդարադատության համար բավականին վտանգավոր կարծիքներ, թե՝ «էլ ի՞նչ անմեղության կանխավարկած՝ պարզ է, որ հանցագործ է»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը վնասվածք է ստացել:
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Oգոստոսի 4-5-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած սեմինար-հանդիպումը ոլորտը լուսաբանող լրագրողների և հասարակական կազմակերպությունների հետ: