Բաժիններ՝

Ինչպե՞ս է առաջանում սմարթֆոնային կախվածությունը և ինչպես հաղթահարել այն

Հիմա մենք հեռախոսով օրական զբաղվում ենք մոտ 3 ժամ: Բայց սմարթֆոնը անընդհատ ձեռքում պահելու անհրաժեշտությունը կարող է լինել առաջին ահազանգը, որը կասի, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր կյանքում:

Տեխնոլոգիաները, որոնք պետք է օգնեին, փաստորեն, խանգարում են մեզ լիարժեք ապրել: Եվ ամենից շատ խնդիրները կապված են սմարթֆոնի հետ, քանի որ մենք անգամ մի պահ չենք բաժանվում դրանից: Գիտնականների խոսքերով՝ հիմա մենք հեռախոսով օրական զբաղվում ենք մոտ 3 ժամ: Սմարթֆոնների առաջանալուց առաջ սա տևում էր ընդամենը 18 րոպե:

Հեռախոսից կախվածությունն անվանում են նոմոֆոբիա: Սա այն դեպքն է, երբ մարդ վախենում է բաժանվել հեռախոսից անգամ մի քանի րոպեով և շատ լարված է, երբ հեռախոսը տարածքում չէ: Նման մարդիկ միշտ օնլայն են և վայրկյանական պատասխանում են հաղորդագրություններին: Նոմոֆոբիան անվանում են 21-րդ դարի հիվանդություն:

«Գիտնականները անցկացրել են հարցում, խնդրելով մարդկանց ընտրել, թե ինչն են իրենք նախընտրում՝ կոտրված հեռախոս կամ կոտրվածք»,- պատմում է հոգեբան Ադամ Օլթերը: – Պարզվեց, որ մասնակիցների 46%-ը ընտրել է կոտրվածքը: Մնացած 55%-ը նախընտրել են իրենց առողջությունը, սակայն պարզ էր, որ ընտրությունը նրանց համար հեշտ չէր»:

Ինչպե՞ս է առաջանում սմարթֆոնային կախվածությունը

Կախվածությունը հաճելի զգացողությունների հետ կապված չէ, այլապես շատերը կունենային կախվածություն շոկոլադից: Կախվածություն է առաջանում, երբ մենք փորձում ենք շրջանցել հոգեբանական սթրեսը, հաղթահարել որոշակի խնդիր:
Կախվածությունը հաճախ զարգանում է, երբ կան որոշակի խնդիրներ: Օրինակ՝ երբ մենք միայնակ ենք, կամ չենք կարողանում փոխել կյանքը:

«Կարևոր չէ, թե ինչ եք անում՝ հանգստանալու համար խաղում եք համակարգչային խաղեր, թե թմրանյութեր եք օգտագործոմ: Ֆիզիոլոգիայի տեսանկյունից վարքային և թմրամիջոցներից կախվածությունը շատ նման են»,-ասում է Օլթերը:

Մենք ապրում ենք սթրեսի դարաշրջանում, և մեր հեռախոսը հանգստացնում է մեզ: Որոշ հետազոտողներ սմարթֆոնը անվանում են ծծակ՝ մեծահասակների համար: Սմարթֆոնը հարմարվում է մեզ, երբ մենք զայրանում ենք, տխրում ենք կամ երբ մենք ձանձրանում ենք: Բայց սա անառողջ մոտեցում է, քանի որ ժամանակի ընթացքում սա միայն խորացնում է խնդիրը:

Ինչպես հաղթահարել կախվածությունը

1. Հեռախոսը միշտ ձեռքում մի պահեք

Փորձեք փոխել շրջակա միջավայրը՝ հեռու տարեք այն, ինչը ձեզ գայթակղում է: Հեռախոսը մի կողմ դրեք, որպեսզի դրան հասնելը հեշտ չլինի: Լավ կլինի, եթե թողնեք այն սենյակի մյուս կողմում: Սա շատ ավելի արդյունավետ է, քան հեռախոսը ձեր կողքին պահելը և կամքի ուժը ստուգելը:

Երբ ձեզ պետք լինի հեռախոսը, անջատեք բոլոր ավելորդ հիշեցումները:

2. Օգնեք ձեզ կանգ առնել

Երբևէ պատահե՞լ է, որ մի քանի վայրկյանով վերցնեք հեռախոսը, և հետո պարզվի, որ արդեն մեկ ժամ է հեռախոսը ձեր ձեռքին է: Երբ մենք սոցիալական ցանցերում թարմացումները ստուգում ենք, նոր հաղորդագրությունները արդեն սպասում են: Այս ամենը կրկնում է անընդհատ: Գիտնականները այս վիճակն անվանում են խաղային հանգույց: Դա սովորաբար տեղի է ունենում, երբ մենք խաղում ենք խաղային մեքենաներով:

Սա պետք է կարգավորել, որպեզսի կախվածությունը էլ ավելի չխորանա: Դրա համար կարող եք ֆիքսել հեռախոսը օգտագործելու կոնկրետ ժամանակ:

Բացի այդ, կարող եք այնպես անել, որ հեռախոսը ձեզ չգայթակղի: Օրինակ՝ կարող եք փոփոխել էկրանի գույները: Ըստ հետազոտությունների՝ սմարթֆոնի սև և սպիտակ էկրանը դառնում է քիչ գրավիչ, ինչի արդյունքում դուք անընդհատ չեք նայում դրան:

Եթե դուք օգտագործում եք iPhone, ապա դա շատ հեշտ է: iOS 11-ն ունի մոխրագույնի երանգներ: Դրանք ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Ունիվերսալ» → «Դիսփլեյի ադապտացում» → «Լուսային ֆիլտրեր» → «Դիսփլեյի ադապտացում» → «Մոխրագույնի երանգներ»:

Իսկ Android-ում այս հնարավորությունն ակտիվացնելու համար պետք է մի փոքր երկար փնտրել: Առաջին հերթին՝ պետք է մուտք գործել «Կարգավորումներ» բաժնի «Հեռախոսի մասին» բաժինը:

Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել «Հավաքման համարը» բաժին և սպասել այնքան, որ սմարթֆոնը ձեզ թույլ տա շարունակել գործողությունները: Միայն այս քայլերից հետո կարգավորումների բաժնում կարող եք միացնել սև և սպիտակի ռեժիմը:

3. Մի փորձեք ազատվել վատ սովորությունից, բայց փոխարինեք այն

Երբ դուք նստել եք բազմոցին, համոզվեք, որ հեռախոսը հեռու է ձեզանից, և ձեր կողքին գիրք կա: Երբ դուք զգում եք հեռախոսը օգտագործելու կարիք, վերցրեք գիրքը և սկսեք կարդալ: Այսպիսով, դուք աստիճանաբար կփոխարինեք վատ սովորությունը լավով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս