ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ, և նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել Հայաստանի Հանրապետությունից:
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սևանի հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Օգոստոսի 2-ին, ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան թիվ 611 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վահե Ս.-ն:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի սկզբունքներից ելնելով է որոշել իր գործունեության 100 օրն ամփոփել հանրահավաքային ձևով։
Կառավարությունը քննարկեց դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին նախագիծը, ըստ որի` դատավորի կողմից օրենքներով թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվեր ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Կուբայի մայրաքաղաքը Կարիբյան ավազանի արեւմտյան ափի լավագույն ուղղությունն է կրուիզային զբոսաշրջության համար:
ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի նաև «Հելլո» ՍՊԸ-ն: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370.8 մլն դրամի ներդրում:
«Կոմերսանտ» թերթն իմացել է Մոսկվայի «նյարդայնության» մասին Հայաստանի նախկին առաջնորդների հետապնդման պատճառով։
Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մտադիր է վաճառել իրեն պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունը։ Տեղեկատվությունը հաստատեցին ՀՀԿ մեր աղբյուրները։ Հնարավոր գնորդի անունն այս պահին չի հրապարակվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում Հայաստանում առկա երկու իրականությունների սինխրոնիզացումը:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ չորս տասնյակից ավելի պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: Ընդհանուր առմամբ, դժվար է այդ փաստն առանձնապես անակնկալ համարել:
Օգոստոս ամսին հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Իտալիայի առողջապահության նախարարությունը անոմալ տապի պատճառով, որն այս շաբաթ հաստատվել է Ապենիններում, եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է սահմանել երկրի 18 խոշոր քաղաքներում։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +26…+27 0C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից:
Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «հիմարություն» որակեց այն մտահոգությունները, որ կան հասարակությունում՝ կապված իր և իր եղբոր՝ Սորոսի հիմնադրամի ղեկավարի հետ:
Արցախի ազատագրված տարածքների մասին սկանդալային հայտարարությամբ հանդես եկած Զոյա Թադևոսյանը «ափսոսանք» է հայտնել կատարվածի համար: Նա այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Խափանման միջոցը կալանավորումը փոխելու հարցը լուծում է դատախազը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է 41 պատգամավորի ստորագրությունը հիմք հանդիսանա Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Պակիստանի հյուսիսի Հայբեր-Պահտունհվայի նահանգում առնվազն 24 երեխա է տուժել բեռնատարին դպրոցական ավտոբուսի բախվելու հետեւանքով:
Կառավարությունը հաստատեց պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունների վերադարձմանն աջակցելու համար, որոնք զոհվել են Կորեական թերակղզում պատերազմի տարիներին, եւ հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում նրա հետ նոր հանդիպմանը։
Օգոստոսի 1-ին, ժամը 21:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համոզված է, որ դեռևս վաղ է գնահատականներ հնչեցնել «Ելք» դաշինքի պառակտման վերաբերյալ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հենց «Ելք» դաշինքը պառակտվի, պաշտոնական հայտարարություն կլինի դաշինքի կողմից:
Մեքսիկայի Ստորին Հյուսիսային Կալիֆոռնիայի նահանգի Մեխիկալի քաղաքի շրջանում ավելի քան 70 մարդ է մահացել տապից:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։
ինքնավթար Արմավիրի մարզում․ 35-ամյա վարորդը մահացել է
Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հեռախոս, որում պետական սահմանին ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր կային։
«Коммерсант»-ը գրում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ օգոստոսի 2-ից երկիրը դադարեցնում է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին։