Բաժիններ՝

Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք. Նիկոլ Փաշինյան

ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի նաև «Հելլո» ՍՊԸ-ն: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370.8 մլն դրամի ներդրում:

«Արդյունքում մինչև 2021 թվականը կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 106 հազար դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս ընկերությունում աշխատում է 105 մարդ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չնայած ընկերություններին նման արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը հասկանալի է, բայց ամեն անգամ որոշակի հարցադրումներ են լինելու դրանց տրամադրման հիմնավորումների շուրջ: «Նախորդ նիստում պարզաբանեցինք, որ որոշակի սանդղակներ են գործում, սակայն հնչում են հարցեր, թե որքանով են օբյեկտիվ դրանք:

Ընդհանուր առմամբ, ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ նոր աշխատատեղերի ստեղծումն է, ոլորտի զարգացումը: Առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն քննարկում կունենանք, թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը պետք է կազմակերպվի չափազանց թափանցիկ, որպեսզի չխաթարվի վստահության մթնոլորտը որևէ գործընթացի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031