Mastercard-ի կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում
Տեղի է ունեցել MasterCard միջազգային վճարային համակարգի կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումը, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում:
2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի շուկայում մեկնարկեց MasterCard PayPass անհպում քարտերի թողարկումն ու սպասարկումը, ինչի շնորհիվ անկանխիկ վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի առևտրային և սպասարկման կետերի Pay Pass (ալիք) լոգոտիպով տերմինալին ընդամենը մեկ հպման միջոցով:
PayPass անհպում վճարումների տեխնոլոգիան քարտային վճարումենրի իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և ապահով եղանականերից է: MasterCard PayPass անհպում քարտերի առավելություններն են.
- Անվտանգություն` վճարումն իրականացնելու համար կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին, այսինքն քարտապանը ամբողջությամբ վերահսկում եք վճարման գործընթացը` այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր զեղծարարության ռիսկը:
- Հարմարավետություն` անհպում քարտով վճարումներ կատարելը շատ հեշտ է` ընդամենը պետք է քարտը մոտեցնել POS-տերմինալին, որն ունի առանց շփման քարտի ընթերցման տեխնոլոգիայի հնարավորություն, և վճարումը մեկ վայրկյանում կիրականացվի:
- Արագություն` վճարումներն իրականացվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, իսկ 10 000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների համար չի պահանջվում PIN կոդի մուտքագրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard միջազգային վճարային համակարգի համագործակցությունն ունի արդեն 7 տարվա պատմություն, որոնց ընթացքում տարեցտարի այն կրել է առավել շահավետ և արդյունավետ բնույթ երկու գործընկերների համար: Գործարկվել են մի շարք պրոդուկտներ, ծառայություններ և ակցիաներ, որոնք ուղղված են սպասարկման որակի, հաճախորդների հարմարավետության և շահավետության բարձրացմանը: