Յուրի Խաչատուրովին մինչ այս պահը չի պարզաբանվել մեղադրանքի բնույթի և հիմքի մասին. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի միջնորդության քննությունն այս պահին ընդմիջվել է։ Քրեական գործով մեղադրյալի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչ այս պահն իր պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, և դատական նիստն ընդմիջվել է մեղադրանքին ծանոթանալու համար։

Ըստ նրա՝ մեղադրանքի բնույթին Խաչատուրովին չեն ծանոթացրել նաև երեկ, երբ նա քննիչի մոտ էր։

«Իրեն անհասկանալի է, թե ինչում է մեղադրանքը»,- ասաց Պողոսյանը։
Նիստը կվերսկսվի այսօր ժամը 18։00-ից հետո։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս