«Ռոբերտ Քոչարյանը թուրքից չի փախել, ձեզանից ո՞ւր պիտի փախներ». Էդուարդ Շարմազանով. aravot.am

ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նրա շուրջ կատարվող գործընթացներին, մասնավորաբար, նրան կալանավորելու միջնորդությանը, ասել է. «Անձնական վրեժխնդրության միտումներն ու մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար: Մի պետություն, որի գլխավոր մարտահրավերը Արցախի հարցն է, նեոբոլշեւիզմի կառուցումը կարող է կործանարար լինել»:

Նաև հավելել է. «Նախ`եթե երկրորդ նախագահը արտերկրից վերադառնում է ու կամովին ներկայանում ՀՔԾ, ո՞րն է կալանավորելու միջնորդություն ներկայացնելու տրամաբանությունը: Ռոբերտ Քոչարյանը թուրքից չի փախել, ձեզանից ո՞ւր պիտի փախներ, որ կալանավորելու միջնորդություն եք ներկայացնում: Երկրորդ`մենք անվտանգության արտաքին մարտահրավեր ունեցող երկիր ենք, չէ՞, այս դեպքում նեոբոլշեւիկյան եւ «ինձնից առաջ բոլորը հանցագործ են» տրամաբանությամբ ո՞ւր ենք հասնելու: Սա վտանգավոր է: Շատ: Մենք իրավունք չունենք վրեժխնդրության գետը մտնելու: Սա կործանարար կարող է լինել բոլորիս համար: Բոլորիս»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031