«Մեր համար հարցը իրավական դաշտում է». Նաիրա Զոհրաբյան

«Մեր համար հարցը իրավական դաշտում է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հահտարարությունը, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նա հրաժարվեց որևէ քաղաքական գնահատական տալ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստին։

Մեր հարցին՝ խմակցությունում կամ ԲՀԿ-ում քննարկվե՞լ է այս հարցը, Ն. Զոհրաբյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031