Հուսով ենք, որ կողմերը հնարավորություն կունենան քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հարցերի լայն շրջանակ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրա ազդեցության մասին հարցին:

Զախարովան հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված գագաթնաժողովների արդյունքում, մասնավորապես՝ 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են հարցեր ուղղված շփման գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:

«Այդ նպատակով նրանք պայմնավորվել են, մասնավորապես, ավելացնել միջազգային դիտորդների թիվը շփման գծում: Այդ թեման քննարկվել է կողմերի հաջորդ շփումների ժամանակ՝ այդ թվում Կրակովում այս տարվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ինչի արդյունքում հասել էին սկզբունքային պատկերացման լրացուցիչ դիտորդների թվի, նրանց տեղակայման ու դրա վերաբերյալ այլ հարցերի մասին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այդ հարցում, սակայն, դեռևս վերջնական որոշում չի կայացվել:

«Առաջիկայում տեղի կունենան նախարարների առաջին հանդիպումները, այնուհետև, հուսով ենք, հանդիպումներ կկայանան, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դիտորդների թեման»,- նշել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս