ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը միացել են թվային օրակարգի իրագործման աշխատանքներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝հուլիսի 11-ին կայացած նիստում քննարկվել են թվային օրակարագի նախաձեռնություններն ու ծրագրերը: Քննարկմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետերը, կոլեգիայի անդամները: Հայաստանից նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ինչպես տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, քննարկումների առանցքում եղել են Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման նախաձեռնություններն ու ծրագրերը, ապրանքների, բեռների նկատմամբ հսկողության հայեցակարգային մոտեցումները, էլեկտրոնային նույնականացմամբ տարանցիկ բեռնափոխադրումների մոնիտորինգի փորձարկման, թվային նախաձեռնությունների կառավարման գրասենյակի կազմակերպման հարցերը:

«Այսօրվա թվային օրակարգը ներխուժել է մեր կյանք եւ մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր թվային վերափոխումները, որոնք ամրագրված են մեր նախագահների կողմից հաստատված ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման հիմնական ուղենիշերում», -ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ բացելով հանդիպումը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկրների կառավարությունները պետք է գործադրեն ջանքեր հասնելու փոխգործունակությանը, ընդհանուր չափոփոշիչների եւ արձանագրությունների իրականացմանը : Նրա խոսքով, դա անհրաժեշտ է՝ ապահովելու միության երկրներում թվային օրակարգի իրականացման մոտեցումների ամբողջականությունը եւ փոխլրացումը:

Միության ինտեգրացիոն և տեղեկատվական համակարգն արդեն ձեւավորվում է այն բազայի հիման վրա, որով առաջիկայում ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանն ուղղված լայնամասշտաբ և կարևոր նախագիծ կարող է իրագործվել:

Տեսանյութեր

Լրահոս