
«Մենք չենք կրկնի Եվրոյի սխալները, երբ մտածում էինք, որ եզրափակչի ելքն արդեն պարզ է». Պոգբա

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան իր ակնկալիքների մասին է խոսել Աշխարհի գավաթի եզրափակչից առաջ: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչ խաղում հուլիսի 15-ին ֆրանսիացիները կհանդիպեն Խորվաթիայի հավաքականի հետ:
«Ես գիտեմ պարտությունների համը: Դուք նույնպես գիտեք դա: Ոչ ոք չի ուզում կրկնել այդ ամենը:
Մենք չենք քննարկում աշխարհի գավաթի եզրափակիչը, ինչպես Եվրոյի եզրափակիչը: Մենք կարծում էինք, որ այդ խաղի արդյունքը կանխորոշված էր, և դա մեր սխալն էր: Այժմ ոչ ոք թույլ չի տա դա: Մենք չենք կրկնի Եվրոյի սխալները, երբ մտածում էինք, որ եզրափակչի ելքն արդեն պարզ է:
Մենք միշտ ունենք այս դիրքորոշումը՝ եզրափակչում մենք չպետք է խաղանք, այլ պետք է հաղթենք: Պետք է պահպանենք դա մեր գլխում: Մենք ցանկանում ենք Ֆրանսիային կրկին ուրախացնել: Մենք ուզում ենք կրկին տեսնել, թե ինչպես են բոլորը տոնում»,- նշել է Պոգբան:
Սիրարփի Աղաբաբյան