Արարատ Միրզոյանը Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Արարատ Միրզոյանը գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

«Մասնավորապես՝ քննարկման առարկա դարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ աջակցությունը գործընթացի կազմակերպման ու անցկացման համար»,- գրել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031