Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով:
Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ է կորցնում Ռուսաստանից Եվրոպան պաշտպանելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում է առեւտրի բնագավառում:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրինագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել։
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Ենոք Ազարյանը ներկա չի եղել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ վերջինս ներկայացրել է իր հրաժարականի պատճառները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազարյանը:
Երկրի հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:
Լատվիան Հայաստանի համար բարեկամ երկիր է: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն այսօր Երևանի ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից:
«Ժամանակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը, քանի որ մտավախություն ունի, որ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց:
Հայկ Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ շրջանառվող լուրերի` երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Միքայել Հարությունյանը երկրում չէ, եւ ինչպես փոխանցեց վերջինիս կինը՝ Սվետլանա Հարությունյանը, նախկին նախարարը Ռուսաստանի Դաշնությունում է, Մոսկվայում՝ բուժում ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ Միքայել Հարությունյանը Մոսկվա է մեկնել դեռեւս վերջին իրադարձություններից առաջ՝ մարտի 29-ին:
Հայաստանի գործող գավաթակիր «Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հուլիսի 12-ին ներկայացրել է երկրի նախարարների կաբնետի նորացված կազմը:
Ազգային ժողովում շարունակվում է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանը:
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ որոշվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին:
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ որոշվում է Երևանի քաղաքպետի ընտրության օրը:
Ուժի մեջ է մտել «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խոհրդի մասին» օրենքը, որտեղ ամրագրվում է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իրավունքը ցմահ գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը (ԱԽ):
Հուլիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 1 կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան, 28 հասցեի մասնաշենքում 2017 թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018 թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանի վերբերյալ քրեական գործով տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից և կրակել է իր «փորին»:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումներ եւ սողանքների զոհերի թիվը հասել է 195-ի, եւս ավելի քան 20 մարդ անհայտ կորել է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 14-ը Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․ նա կդառնա 62 տարեկան։ Այդ օրը հիմնականում «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տոնող գեներալն այս անգամ շնորհավորողներ քիչ կունենա։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում նշանակված Արմեն Ղազարյանին է պատկանում «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենա, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: