Բաժիններ՝

«Ռեալը» Ռոնալդուի տեղափոխվելուց հետո կորցրել է մեկ միլիոն բաժանորդ Twitter-ում

Մադրիդի «Ռեալը» մեծ քանակով հետևորդներ է կորցրել սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է Թուրինի  «Յուվենթուս»:

Այսպիսով, մադրիդյան  ակումբը Twitter-ում մեկ օրվա ընթացքում  կորցրել է մեկ միլիոնից ավելի հետևորդ: Այժմ Twitter-ում Արքայական ակումբն ունի 30 միլիոն հետևորդ: Սա, այնուամենայնիվ,  բոլոր եվրոպական  ակումբների շարքում լավագույն ցուցանիշն է:

Իսկ թուրինյան ակումբը սոցցանցերում գրանցել է հետևորդների կտրուկ աճ՝ մոտ 2 միլիոն հետևորդ: Թուրինյան ակումբի էջերին են միանում նաև մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, օրինակ՝ Ռոնալդուի մոտ ընկեր բրազիլացի Մարսելոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031