Բաժիններ՝

Մունդիալի խաղերին մինչ այս ներկա է եղել 2,5 միլիոն հանդիսական

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի, փլեյ-օֆֆի խաղերին մեծաքանակ երկրպագուներ են ներկա եղել:

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մինչ այս կայացած 56 խաղերին ներկա է եղել 2.576.584 երկրպագու: Մունդիալ-2018-ում Կոստա Ռիկայի ընտրանին միակ թիմն էր ամբողջ ԱԱ-ի ընթացքում, որը ոչ մի գոլ չխփեց:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են: Կիսաեզրափակիչի առաջին ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիա-Ուրուգվայ զույգը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում: Նույն օրը` երեկոյան 22:00-ին, Բելգիան Կազանում կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ: Հաջորդ ուղեգրերը կխաղարկվեն հուլիսի 7-ին: Երևանի ժամանակով 18:00-ին Շվեդիան Սամարայում ուժերը կչափի Անգլիայի, իսկ 22:00-ին, տանտերերը` Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում կխաղան Խորվաթիայի ընտրանու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս