Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում. armtimes.com-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 3-ին հայտարարել է, որ հենց իր գործողությունները հանգեցրեցին այն բանին, որ այժմ Վաշինգտոնը պատերազմի վիճակում չէ Փհենյանի դեմ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանություն:
«168 ժամ» թերթի` «Օսիպյանը մայիս ամսին ծախսել է 71 մլն դրամ» վերնագրով հրապարակման վերաբերյալ պարզաբանում ենք, որ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի ընթացիկ տարվա նախահաշիվը սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության 16.04.2018 թվականի թիվ 497-Ն որոշմամբ, եկամուտները՝ 14.324.5 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 13.916,4 մլն. դրամ գումարներով:
Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք Բանկում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի ամուսնուն։
«Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումների մասնագետների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների համատեղ հավաքները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է իրանական նավթի արտահմանման արգելքի վերաբերյալ ԱՄՆ-ի ազդարարած պատժամիջոցների անհեթեթության մասին:
Հուլիսի 3-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններիրց մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարել:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Հուլիսի 1-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994 թ. ծնված Էդմոնդ Ա.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 30-ին, ժամը 21.30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք գործել տարածք:
Ինդոնեզիայի կենտրոնական մասում հուլիսի 3-ին տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հուլիսի 3-ին նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության մշտադիտարկում և կառավարում:
Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին: Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։
«Մենք այս դեպքերի կապակցությամբ պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկեինք, որ չեզոքացնեինք դրանք. ես դա չեմ տեսնում»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Ռուսական կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հայտնել են, որ Վերին Լարսի սահմանային անցակետը փակ չէ, այն բնականոն կերպով աշխատում է, իսկ երկու կողմից կուտակումները պայմանավորված են զբոսաշրջության ամենաթեժ պահի ծանրաբեռնվածությամբ։
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանի վերակառուցումը եւ սարքավորումը՝ մարտական պատրաստության պարապմունքերում զինծառայողների գործնական վարժանքների համար:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:
Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը:
: Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում՝ Իլինսկու մայրուղու 12-րդ կմ-ի վրա հուլիսի 3-ին տեղի է ունեցել ավտովթար:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից մեկ ժամ անց հիմնադրամ ժամանեց Հայկ Դեմոյանը, ով հայտարարեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է, և ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմվի հաջորդ գիտխորհուրդը։
«Այնտեղ որևիցե խնդիր չկա, ուղղակի հերթ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ մեկնաբանելով այս օրերին Լարսի անցակետում հայկական մոտ 1500 բեռնատարների կուտակումների մասին հարցը։
Հուլիսի 3-ին, ժամը 11:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: