Բաժիններ՝

Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանը սարքավորված է գումարտակի երկկողմանի մարտավարական վարժանքների համար

Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանի վերակառուցումը եւ սարքավորումը՝ մարտական պատրաստության պարապմունքերում զինծառայողների գործնական վարժանքների համար:

Ավելի քան հազար քառակուսի մետր տարածությունում ավարտվել են զորային հրաձգարանի եւ տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների զենքով հրաձգության համար դիրեկտրիսի լրակառուցման շինարարական-մոնտաժային աշխատանքները: Մասնավորապես, կառուցվել են էեկտրաբաշխիչ հորեր, գցվել է ավելի քան 10 կիլոմետր կաբել Էլեկտրավերհաններով թիրախային դաշտերի գործունեության համար:

Բացի դրանից, լրակառուցվել են ինժներական ցանցերը եւ ինժներական ապահովման օբյեկտները, զինծառյողների պատրաստման ամառային դասարանները, ուսումնական վայրերը, տեղանքի մակետները եւ դիտաշտարակները: Զինծառայողների պատրաստման նոր արդի համալիրը թույլ կտա անցկացնել ջոկերի, դասակների, վաշտերի, գումարտակների, ինչպես նաեւ ամբողջությամբ վերցված ռազմակայանի երկկողմանի վարժանքներ:

«Ալագյազ» զորավարժարանում ամեն տարի անցկացվում է մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումների պատրաստում զորային հրաձգարաններում, ավտոարշավարաններում, տանկարշավարաններում եւ տանկերով, մարտական մեքենաներով, զենիթահրթիռային համալիրներով եւ հրանոթով հրաձգության համար դիրեկտրիսներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս