Հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ ընտրվեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հոգաբարձուների խորհրդի նախագահն ու քարտուղարը։ Նիստից մոտ մեկ ժամ անց թանգարան-ինստիտուտ ժամանեց Հայկ Դեմոյանը, ով հայտարարեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է, և ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմի հաջորդ գիտխորհուրդը։
Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրի բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:
«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Լոնդոն:
«Եթե երկու բանակներ դեմ դիմաց կանգնած անընդհատ սպառազինվում են, ռազմնական գործողությունների հավանականությունը միշտ կա ու բարձր է»,- այսօր «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Հուլիսի 3-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 45/1 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:
Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականը D ենթախմբում մրցելու է Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի ընտրանիների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:
Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Արագածոտնի մարզի Ձորափ-Ագարակ ճանապարհին «ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի արգելակման հետեւանքով 72-ամյա տղամարդը «ԳԱԶել»-ի սրահում գլուխը խփել է երկաթյա բռնակին եւ հուլիսի 2-ին, ժամը 16.10-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Հանրապետություն-Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա Գայանե Գևորգյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
«Դուգինը շատ հստակ ասաց, որ ԵԱՏՄ-ն առանց Ադրբեջանի չի կարող ամբողջական լինել, նա հղեց, որ այս ամբողջի նպատակն Ադրբեջանին ԵԱՏՄ բերելն է, իսկ դրա գինն այն է, ինչ ասում են՝ Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, որովհետև այլ բանով Ադրբեջանին շահագրգռել չի լինի։ Սրանք միտումներ են, որոնք բացասական են»։
Ավստրիան Գերմանիայից անմիջապես հետո պատրաստ է ձեռնարկելու անօրինական միգրանտների հոսքերից հարավային սահմանի պաշտպանության ազգային միջոցներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Հայկ Դեմոյանի հետ կապված երբեք խնդիր չեմ ունեցել, անձնապես իրեն չեմ ճանաչում»,- այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի բարձրացրած հարցերին, մեղադրանքներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարուշ Դավթյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված:
«Հարաբերություններն իրոք սրվել են, բայց մեկ տարուց ավելի է, որ հանգիստ չէ իրավիճակը, տեղի են ունենում լուրջ խորքային գործողություններ, միլիտարիզացիա, խախտվում են բոլոր պայմանագրերը և պայմանավորվածությունները»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով առնվազն երեք մարդ զոհվել, ավելի քան 3,4 հազարը ջերմահարվածով հոսպիտալացվել է հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար ընտրվեց Նարինե Մարգարյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ծանոթ է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խնդիրներին և կաշխատի հնարավորինս հարթ անցկացնել այս անցումային փուլը։
Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին իրականացնել բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 30.09.2018թ. «ՄՏՍ Ռուսաստան»-ի ցանցում ինտերնետի 1 ՄԲ սակագինը կկազմի ընդամենը 9 դրամ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։
Հայտնի ֆուտբոլիստն ասել է, թե ինչով է զբաղվելու Լոնդոն վերադառնալուց հետո։
վարտվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Միխայլովկա և Ձյունաշող համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությանը` արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ։
Ոստիկանության ՔՀԳՎ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ, հուլիսի 2-ին՝ ժամը 15.05-ին, Թոթովենցի փողոցի 4-րդ նրբանցքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արսեն Գ.-ին: