Բաժիններ՝

Վրաստանում և ՌԴ-ում դիվանագիտական ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում Վերին Լարսում կուտակումների խնդրի շտկման համար. ԱԳՆ

Ռուսական կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հայտնել են, որ Վերին Լարսի սահմանային անցակետը փակ չէ, այն բնականոն կերպով աշխատում է, իսկ երկու կողմից կուտակումները պայմանավորված են զբոսաշրջության ամենաթեժ պահի ծանրաբեռնվածությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության աշխատակից Աննա Նաղդալյանը: «Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ, և քայլեր են ձեռնարկվում խնդրին արագ լուծում տալու ուղղությամբ։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք այդ մասին»,-ասաց Աննա Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական մթերքներով լի բեռնատարների կուտակումներին, ապա դրանք կապված են վրացական կողմից էլեկտրոնային հերթագրման նոր համակարգի ներդրման հետ: «Վրաստանում մեր դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է Վրաստանի իշխանությունների հետ խնդրին արագ լուծում տալու համար՝ հաշվի առնելով, որ խոսքը գյուղատնտեսական մթերքների տեղափոխման մասին է»,-հավելեց ԱԳՆ աշխատակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս