ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք Բանկում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:

Վերը նշված վարկառուները պետք է այցելեն Բանկի՝ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի բանկը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: Վերավարկավորման պայմանագրերը կկնքվեն մինչև չորս տարի ժամկետով:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031