ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի ուղևորների ինքնությունը

Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում՝ Իլինսկու մայրուղու 12-րդ կմ-ի վրա հուլիսի 3-ին տեղի է ունեցել ավտովթար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ «BMW» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ВАЗ» մեքենային:

Վթարի հետևանքով «ВАЗ» մեքենայի 29-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը զոհվել են։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ զոհվածները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։

Նշյալ մեքենայի մյուս ուղևորը՝ 50-ամյա տղամարդը (ըստ տեղեկությունների՝ ՀՀ քաղաքացի), տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է զոհված անձանց և տուժածի ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031