
Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Այսեր Ղազարյանին նշանակել բնապահպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: