![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռեալը» կփորձի գնել Կուրտուային, եթե «Ռոման» չնվազեցնի Ալիսոնի գինը
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/4874232.jpg)
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Ըստ Cadena SER-ի տեղեկության՝ Թագավորական ակումբը դիտարկում է բելգիացուն՝ որպես այլընտրանք «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին:
Հռոմեացիները չեն ցանկանում վաճառել բրազիլացուն 80 մլն եվրոյից պակաս գնով, «Ռեալը» պատրաստ չէ 50 մլն եվրոյից ավելի գումար առաջարկել:
«Չելսիի» հետ Կուրտուայի պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ. ամռանը, և տվյալ պահին բելգիացին չի պատրաստվում այն երկարաձգել: «Ռեալը» կարող է օգտվել այս իրավիճակից և մեկ տարի անց անվճար ձեռք բերել ֆուտբոլիստին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը