Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկել են ռուսական ռազմակայանի վարորդների պարապմունքներն «էքստրեմալ» շոգ պայմաններում

Հայաստանի ռուսական ռազմակայանի՝ նոր ժամանած ավելի քան 500 զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են անվավոր եւ զրահատանկային ռազմական տեխնիկայի վարման պարապմունքները շոգ կլիմայի «էքստրեմալ» պայմաններում:

Վարորդների եւ մեխանիկ-վարորդների հետ պարապմունքներն անցկացվում են ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձր լեռներում: Զինծառայողները հղկում են վարպետությունը քարշակների հատուկ տեխնիկայի, «Ինֆաունա» արդի համալիրների, ՌԽՄ-6 վեցերորդ սերնդի քիմիական հետախուզական ավտոմեքենաների, «Ս-300Վ» զենիթահրթիռային համալիրների, ՈՒԱԶ, «Մուստանգ» ընտանիքի ԿամԱԶ, տարբեր վերափոխակների Ուրալ ավտոմեքենաների եւ «Տիգր» զրահաավտոմոբիլների կառավարման գործում:

Մարտական ավտոմեքենաների վարման պարապմունքներում վարորդները եւ մեխանիկ-վարորդներն ավտոարշավարանում եւ տանկարշավարանում յուրացնում են մանեւրման, մեծ զառիթափությամբ վերելքներով եւ զառիվայրերով, տարբեր բարդության շրջադարձերով լեռնային օձագալարքներով լեռնային ճանապարհներով թույլատրելի նվազագույն արագությամբ երթուղու անցման հնարքները՝ մինչեւ Ցելսիուսի 50 աստիճան բարձր ջերմաստիճանային ռեժիմների պայմաններում՝ արեւապաշտպան ակնոցների օգտագործմամբ: Ուսուցման շրջանում նորակոչիկները կսովորեն կառավարել տեխնիկան մեծ թեքություններով եւ կտրուկ շրջադարձերով ուղեգծում, հաղթահարել հեղեղատները, արհեստական եւ բնական խոչընդոտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս