ՍԱՊԾ-ն հորդորում է պտուղ-բանջարեղենի արտահանողներին պահպանել կանոնակարգերի պահանջները
Հաշվի առնելով, որ շարունակվում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման շրջանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:
«Հիշեցնում ենք, որ Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
- ծագման երկիրը,
- ապրանքի անվանումը,
- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
- արտահանողի անվանումը և հասցեն,
- ստացողի անվանումը և հասցեն,
- պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝
- արտահանման հաշիվ–ապրանքագիր, պայմանագիր,որտեղ նշվում են ապրանքնարտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամանհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ–ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
- տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը (CMR),
- ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինմանիրավունքը,
- Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվողանվտանգության կամ բուսասանիտարական հավաստագիրը, որը, վերը նշված պայմանների պահպանման դեպքում, տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
- խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա «Товары Евразийскогоэкономического союза» նշման առկայություն՝ հաստատված մատակարարի կամփոխադրողի կողմից:
Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։
Բուսասանիտարական հավաստագրի տրամադրման, փաթեթավորման և մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար զանգահարեք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին (012)90-60-90 և (010)20-60-40 հեռախոսահամարներով կամ գրեք պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելեք Ծառայության սպասարկման կենտրոն»։