Բաժիններ՝

Արծվաբերդի անտառում ապօրինի հատվել է 70 ծառ. կատարվում է քննություն

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ 1982 թ. ծնված Արթուր Ս.-ն, 1963 թ. ծնված Պարգև Ա.-ն և Սասուն Ղ.-ն մայիս ամսից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում «Արծվաբերդի» անտառտնտեսության «Թուրքի ձոր» կոչվող տարածքից ապօրինի հատել են 70 հատ տարբեր տրամագծերի և տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր՝ շուրջ 200 խ/մ և տեղափոխել Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքին հարակից սարամաս:

Արթուր Ս.-ն և Պարգև Ա.-ն հրավիրվել են Տավուշի բաժին, տվել խոստովանական բացատրություններ:

Միաժամանակ հայտնել են, որ հունիսի 26-ին «Թուրքի ձոր» կոչվող տարածքում ապօրինի հատել են 4 հատ տարբեր տրամագծերի թաց կանգուն ծառեր, իսկ ստացված շուրջ 10 մ/խ փայտանյութը թաքցրել են նշված տարածքում:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս