Բաժիններ՝

«Տնտեսական խնդիրները չեն բերի Իրանի կառավարության հրաժարականին». Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ երկրում առկա տնտեսական խնդիրների կապակցությամբ: Այդ մասին գրել է Shargh թերթը: «Եթե որեւԷ մեկը կարծում է, թե կառավարությունը հրաժարական կտա, նա սխալվում է:

Մենք բոլորս մինչեւ հատկացված ժամանակի վերջին օրը կատարելու ենք մեր պարտականությունները»,-ասել է Ռոուհանին: Նախագահի հայտարարությունը դարձել է կառավարության կազմում փոփոխություններ մտցնելու այն կոչերի պատասխանը, որոնք վերջին օրերին սկսել են հնչել Իրանում առկա տնտեսական խնդիրների կապակցությամբ:

Այսպես, հունիսի 26-ին երկրում բողոքի ակցիաների ֆոնին, որոնք պայմանավորված էին ազգային արժույթի կտրուկ արժեզրկմամբ, Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) 50 պատգամավորներ հանրագիր են ստորագրել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի պաշտոնաթողության պահանջով:

Հունիսի 28-ին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ «իրանցիները պետք է տարաձայնությունները հետաձգեն ավելի հարմար ժամանակ»: «Ընթացիկ խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է իշխանության բոլոր ճյուղերի ներդրումը»,-նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս