Բաժիններ՝

Իրանի խոշոր նավթամշակման գործարանում բռնկած հրդեհից մարդ է զոհվել. կան տասնյակ վիրավորներ

Իրանի Աբադանի նահանգի խոշոր նավթամշակման գործարանում բռնկած հրդեհից մարդ է զոհվել, վիրավորվել է 18 հոգի: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:

«Միջադեպի հետեւանքով տուժել է 18 մարդ, նրանցից ութին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել: Եվս մեկ մարդ զոհվել է»,- գործակալությանը հայտնել է արտակարգ բժշկական օգնության տեղական ծառայության ղեկավար Շահյար Միրհեշթին:

Հրդեհը, որը գիշերը բռնկել էր աշխարհի խոշորագույն նավթամշակման գործարաններից մեկում, այս պահին արդեն մարված է: Ներկայում պարզվում են հրդեհի պատճառները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930