Բարեկամության այգին գեղատեսիլ պուրակի կվերածվի` հանգստայան գոտիով, սրճարանով, կարուսելներով:
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքը, գործադիրն հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը, որով սահմանվել են կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 01:00-ից մինչև 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
«Սարի թաղի» գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունները դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության կարևորագույն և առաջնային քայլերից մեկը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը սակայն պետք է անցկացվի փոփոխված և բարելավված Ընտրական օրենսգրքով։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստից հետո ամբաստանյալների աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` միակողմանի փակելով Տիգրան Մեծ փողոտայի երթևեկությունը:
«Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, ուղղակիորեն ազդում է նաև Ղարաբաղի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը կուտակումներ է կատարել շփման գծի տարբեր հատվածներում: Այսինքն, այնտեղ տեղափոխել է զորամիավորումներ, որոնք երբեք այդտեղ չեն եղել և հետ չի քաշել այդ զորամիավորումները»,- ասաց Բաբայանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ՀՀ մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին, շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար: Նա հորդորել է քաղաքաշինական գերատեսչության աշխատակազմին, ուր գերիշխող են պրոֆեսիոնալները, սիրով և նվիրումով շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ սատարելով նոր կառավարությանը:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարսելոն մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տեղափոխվի մադրիդյան թիմ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Արզումանի Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
«Պայքարն ավարտված չէ». Արամ Մանուկյան
ՀՀ պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ հաշվի առնելով Ազգային Ժողովի 9 պատգամավորների երաշխավորագրերը և նրա առողջական վիճակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
2rd.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին հարց է ուղղել
Գվատեմալայի իշխանություններն աշխարհի երկրներին պաշտոնապես խնդրել են օգնություն ցուցաբերել Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքների վերացման գործում:
Հունիսի 7-ին, ժամը 5.45-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Անահիտ Կ.-ն:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 8-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ։
Բաքվի օդանավակայանում հունիսի 7-ին մաքսային ծառայությունն առգրավել է, Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ հասանլիի հեղինակած գրքի ողջ խմբաքանակը:
ԲՀԿ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու հեռանում ԲՀԿ-ից:
Հունիսի 8-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկին հարակից շոգեբաղնիքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
«Շատ հավանական է, որ առաջիկայում նոր քաղաքական ուժեր առաջանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պայմանական ազատազրկման է ենթարկել Ադրբեջանի միավորված կոմունիստական կազմակերպության նախագահ և «Խուլերի ադրբեջանական միություն» հասարակական միավորման փոխնախագահ Մուսա Տուկանովին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, նորություն չի համարում։
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Հանրապետության տարածքում գործող տեսանկարահանող սարքերի ցանկը: 141 խաչմերուկում այս պահի դրությամբ գործում է 668 սարք, որից 533-ը անշարժ, 135-ը՝ շարժական:
Սերբիան բավարարված է Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում Եվրամիության միջնորդությունից, բայց հնարավոր է համարում, որ բանակցություններին նաեւ կարող է միանալ Ռուսաստանը: