Բաժիններ՝

Գվատեմալան միջազգային օգնություն է խնդրել հրաբխի ժայթքման հետևանքների դեմ պայքարելու համար

Գվատեմալայի իշխանություններն աշխարհի երկրներին պաշտոնապես խնդրել են օգնություն ցուցաբերել Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքների վերացման գործում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Գվատեմալայի կառավարությունը ԱԳ նախարարության միջոցով հայտնում է, որ Տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայության քարտուղարությունից պաշտոնական խնդրանք է ստացել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով ստեղծված արտակարգ իրադրությանը հակազդելու նպատակով միջազգային հանրակցությանը դիմելու համար, եւ այդ պահից այդ խնդրանքն ուղարկվում է միջազգային հանրակցությանը, որպեսզի նա կարողանա իր օգնությունն ուղարկել Գվատեմալա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի՝ հունիսի 3-ին սկսված ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 109-ի: Տարերքի հարվածի հետեւանքներն իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն բնակիչներ: Մինչդեռ Ֆուեգո հրաբխի լանջերով լավայի առատ հոսքը հարկադրել է դադարեցնել փրկարարական աշխատանքները ժայթքումից տուժած բնակավայրերում:

Ինչպես ասված է Սեյսմոլոգիայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ, 30 – 40 մետր լայնությամբ եւ 4-ից մինչեւ 5 մետր բարձրությամբ լավայի հոսքը հոսում է հրաբխի լանջի արեւմտյան կողմից: Էսկուինտլայի, Չիմալտենանգոյի եւ Սեկատեպեկեսի դեպարտամենտների տարածքում, որոնք առավել շատ են տուժել տարերքի հարվածից, որոնողական աշխատանքները դեռեւս ավարտված չեն, մինչ օրս անհայտ կորած է համարվում 197 մարդ:

Առայժմ տարերքից տուժած շրջաններից տարահանվել է ավելի քան 12,2 հազար մարդ, որոնցից 3,6 հազարը տեղավորված են ժամանակավոր հանրակացարաններում:
Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր է, երկրի տարածքի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից 40 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս