Հայաստանի ռուսական ռազմակայանի նոր ժամանած զինծառայողները, որոնք նշանակվել են նռնակաձիգներ, մեկ ամիս Հայաստանի լեռներում կսովորեն ոչնչացնել պայմանական հակառակորդի թեթեւ զրահապատ թիրախները եւ կենդանի ուժը:
Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի:
Հունիսի լույս 8-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 13-րդ փողոցում հրավառություն է։
Դիլիջան-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհի Ձորավանք-Մարտունի հատվածի մի քանի տեղերում վերջին օրերին ակտիվ բնույթ են ստացել քարաթափումները՝ լուրջ վտանգ ստեղծելով թե՛ մարդկանց կյանքի, թե՛ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար:
Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
«Ինչքան էլ ես տարաձայնություններ ունենամ պարոն Փաշինյանի հետ, Արցախյան հարցում ես 100 տոկոսով իր մոտեցումներին կողմնակից եմ»:
ՀՀ կառավարության որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:
Հունիսի 8-ին ժամը 00:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց-Հեքիմյան փողոցների խաչմերուկում անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կասկածանքով, ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողների կողմից կանգնեցվել է և ՃՈ ՕԿԿ-ի հատուկ պահպանվող տարածք է բերման ենթարկվել, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1983թ. Ա.Մ-ի վարած «Մերսեդես» ավտոմեքենան։
Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գառնի գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։
Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ երկրի իշխանություններն ստուգման արդյունքներով մտադիր են փակել յոթ մզկիթ եւ երկրից արտաքսել 60 իսլամական քարոզիչների:
Հունիսի 8-ին՝ ժամը 00.50-ին, Արարատի մարզի Նորաբաց գյուղի 21-ամյա մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 22.47-ի սահմաններում, իրեն է զանգահարել մի տղամարդ և պահանջել, որ խոսելու նպատակով հանդիպեն։
Հունիսի 8-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալ-Քուդսի օրվա առթիվ հունիսի 8-ին Իրանում տեղի են ունենում զանգվածային հակաիսրայելական ցույցեր՝ նվիրված Պաղեստինի ժողովրդի աջակցությանը:
Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես վիանո», «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը: Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը:
Մեկնարկել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլը: 5 բուհեր միաժամանակ դիմել են վերահավատարմագրման:
ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարներն ընդլայնված գործընկերության վերաբերյալ նոր հռչակագիր կստորագրեն դաշինքի՝ հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում:
Հունիսի 7-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրար են բախվել «Լեքսուս» եւ «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 2 ուղևորներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ «Մերսեդես բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Գրեթե 1,5 հազար մարդ է տարհանվել Հռոմի մետրոյից:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին` կոչ անելով ձևավորել համապատասխան հարթակ բնապահպանական խնդիրների քննարկման համար:
րցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 8-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Հունիսի 7-ին, ժամը 5.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմելենան Երևան-Սևան ճանապարհին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունը տարակուսանք եւ վրդովմունք է հարուցում:
Կառավարությունն ընդունեց «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը:
Եվրասիական տնտեսական միությունը շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար, այն հնարավորություն է տալիս դուրս գալ մեծ շուկաներ:
Այսօր կառավարության նիստում մի շարք կադրային փոփոխությունների մասին որոշումներ ընդունվեցին: Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, Վահե Հակոբյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնից: