Բաժիններ՝

«Զիդանը հավաքականը չի գլխավորի. մենք պայմանագիր ունենք Դեշամի հետ». Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Առաջին անգամ կյանքում Զիդանին չեն սպասում հավաքականում: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) նախագահ Նոել լե Գրաեն հավաստիացրել է, որ Զինեդին Զիդանը մոտակա տարիներին չի գլխավորի ազգային թիմը:

«Դուք զարմացած էիք, երբ Զիդանը հեռացավ «Ռեալից», ես զարմացած էի, բայց մի ստեղծեք այդ «Դիդիե-Զիդան» դեբատները: Դա անլուրջ է:

Մենք սկսում ենք ԱԱ-ն Դիդիեի հետ: Նրա պայմանագիրը նախատեսված է ամենաքիչը մինչև 2020 թվականը: Եվ մենք ուրախ ենք դրա համար: Պատկերացրեք, եթե մենք չստորագրեինք այդ պայմանագիրը: Իսկ հիմա ոչ մի պրոբլեմ չկա: Ոչ մի բանակցություն Զիդանի հետ չի լինի առաջիկա տարում: Եթե մենք հանկարծ հանդիպենք, իհարկե, կխոսնք, բայց Դեշամը հաստատ մեզ հետ է մինչև 2020 թվականը»,- ասել է լե Գրաեն RMS Sport-ին:

Զիդանը և Դեշամը միասին օգնել են Ֆրանսիայի հավաքականին հաղթել ԱԱ-1998-ը և Եվրո-2000-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս