Նագելսմանը հրաժարվեց գլխավորել «Ռեալը»
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրաժարվել է գլխավորել մադրիդյան «Ռեալը»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ 30-ամյա մասնագետը ցուցադրել է հավատարմությունն իր ներկայիս ակումբին:
«Հոֆենհայմի» հետ Նագելսմանի պայմանագրում, որը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, կա կետ հրաժարագնի մասին, որն ուժի մեջ կմտնի միայն 2019-20 մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով՝ «Հոֆենհայմը» Բունդեսլիգայում գրավեց 3-րդ տեղը:
Ավելի վաղ «Ռեալը» գլխավորել հրաժարվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը: Մադրիդցիների բանակցությունները Մաուրիսիո Պոչետինոյի հետ նույնպես չպսակվեցին հաջողությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը