ԵԽ պատվիրակության հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ամրապնդման խնդիրները
Տնտեսական հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի
միջոցների ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման»
ծրագրի երկրորդ փուլին /2019-2021թթ./ նախապատրաստվելու շրջանակում հունիսի
4-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն էին այցելել
Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոիուն և
Եվրոպայի Խորհրդի Տնտեսական հանցագործությունների և համագործակցության
վարչության աշխատանքային խումբը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ
ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում տեղի ուենցած
հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում վերապատրաստումների
միջոցով կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով դատավարական ղեկավարում իրականացնող
դատախազների մասնագիտական որակների կատարելագործմանը, ՀՀ քրեական օրենսգրքի
310.1-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի հարստանալու հանցագործության
քննության մեթոդական ուղեցույցի մշակմանը, կոռուպցիոն և տնտեսական
գործունեության դեմ ուղղված հանցագործություններ քննող մարմինների միջև
համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Կարևորվել է այդ ոլորտներում եվրոպական երկների առաջադեմ փորձի
ուսումնասիրությունը և, միաժամանակ, ՀՀ իրավապահ մարմինների փորձի
փոխանցումը:
Արժևորվել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ Հայաստանի
Հանրապետության դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի
արդյունքները, փոխադարձ վստահություն է հայտնվել դրա շարունակականությունն
ահապովելու կապակցությամբ: