Բաժիններ՝

Լուկաշենկոյի օգնականը ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալիս

Բելառուսի նախագահի օգնական – Գրոդնոյի մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալիս: Այդ մասին հայտնել են երկրի Պետական անվտանգության կոմիտեում (ՊԱԿ):

«Պետության ղեկավարի հանձնարարությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շորթման եւ 200 հազար դոլարի չափով կաշառքի ստացման ժամանակ փաստական ապացույցներով ձերբակալվել է Բելառուսի Հանրապետության նախագահի օգնական – Գրոդնոյի մարզի տեսուչ Սերգեյ Վասիլի Ռովնեյկոն»,- տեղեկացրել են ՊԱԿ-ում:

Ինչպես պարզաբանել են կոմիտեում, Ռովնեյկոն օպերատիվ ստորաբաժանումների տեսադաշտում է հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ՝ իր իրավասության մեջ մտնող հարցերի լուծման համար տարբեր անձանցից կաշառքների ստացման բազմակի փաստերի վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ:

Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ Ռովնեյկոյի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրան սպառնում է ազատազրկում մինչեւ 15 տարի ժամկետով: Ներկայում կասկածյալը գտնվում է քննչական մեկուսարանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031