Բաժիններ՝

ԻՊ-ի զինյալները լայնածավալ գրոհ են սկսել Պալմիրայի ուղղությամբ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լույս մայիսի 30-ի գիշերը ընդգրկուն գրոհ է սկսել Սիրիայի Հոմսի նահանգի արեւելյան շրջանում: Այդ մասին հայտնել է «Ալ Մասդար» արաբական պորտալը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Ըստ նրա տեղեկատվության, ԻՊ-ի ահաբեկիչները կառավարական ուժերի դիրքերը գրոհել են Բադիայի շրջանում: Նշվում է, որ նրանք փորձում են ճեղքել շրջափակումը եւ շարժվել դեպի Պալմիրա:

«Ալ Մասդարը» գրում է, որ կատաղի մարտերը շարունակվում են: Պալմիրան անտիկ շրջանի հարստագույն քաղաքներից մեկն է Սիրիական անապատի օազիսում՝ Դամասկոսի եւ Եփրատի միջեւ, որի հնագիտական հուշարձանները 1980 թվականից ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031