Բաժիններ՝

Փարիզում տեղատարափը հեղեղել է փողոցներն ու մետրոյի կայարանները

Լույս մայիսի 30-ի գիշերը Փարիզում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով հեղեղվել են փողոցները եւ մետրոյի մի քանի կայարաններ: Այդ մասին հայտնել է Local տեղեկատվական ինտերնետ-պորտալը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ գնացքները կանգ չէին առնում 11-րդ եւ 7-րդ ուղեգծերում գտնվող Ժուրդեն եւ Կրեմլեն-Բիսետր կայարաններում:

Բացի այդ, ընդհատվել է Փարիզի մետրոպոլիտենի առաջին գծի աշխատանքը: Այն մինչ այժմ վերականգնված չէ: Պորտալի տեղեկատվությամբ՝ անբարենպաստ եղանակի պատճառով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հարկ է եղել 450 մարդու տարհանել Փարիզի հարավ-արեւմուտքի Շատնե-Մալաբրի կոմունայի շենքերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

https://twitter.com/SebastienM/status/1001552481132871680?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F935437.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս