Բաժիններ՝

Բագրատ Ասատրյանն առաջարկում է կուտակայինի պարտադիր բաղադրիչը ներդնելու հետ կապել նաև եկամտահարկի նվազեցումը

«Երբ պետությունն ինչ-որ բան պարտադրում է քաղաքացիներին, պետք է նաև հատուցի, պետք է մասնակից լինի, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ մասնակի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ պատրաստվում են մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումը, որպեսզի այն լրամշակվի և բարելավվի։ Բ. Ասատրյանը գտնում է՝ համակարգը պետք է ժամ առաջ գործի, և հորդորում է կառավարությանը չհետաձգել այն։

«Մենք մտել ենք նոր տնտեսական տարածք՝ ԵԱՏՄ, եկամտային հարկն ամենաբարձրը Հայաստանում է։ Բերեք այս պարտադիրը ներդնելու հետ կապենք եկամտային հարկի նվազեցումը։ Այս պարագայում՝ պետությունը՝ ի դեմս կառավարության, կասի, որ ես մասնակից եմ դառնում, այդ լրացուցիչ բեռի մի մասն իմ վրա եմ վերցնում»,- առաջարկեց Բ. Ասատրյանը։

168.amի հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կտա այս մեկ տարին, արդյո՞ք համակարգն ավելի արդյունավետ չի դառնա՝ հաշվի առնելով, որ Սոցապ նախարարը հայտարարում է, որ այս մեկ տարվա հետաձգումը միտված է լինելու համակարգը բարելավելուն, Բ. Ասատրյանը պատասխանեց.

«Իհարկե, բոլոր համակարգերը պետք է զարգանան, բարելավվեն, բայց ինչ-որ մի պահ է գալիս, որ պետք է հաստատես ու հնարավորություն տաս, որ համակարգը լինի, գործի, ու դրա արդյունքը լինելու է շատ ավելի բարձր, դրա հետևանքները լինելու են ավելի շատ լավ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031