Բաժիններ՝

Գլոբալ նավագնացային ընկերություններն արդեն սկսել են կրճատել բեռնափոխադրումներն Իրան

Գլոբալ նավագնացային ընկերություններն արդեն սկսել են հրաժարվել Իրան բեռների փոխադրումներից, թեեւ մինչեւ ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մի քանի ամիս ժամանակ է մնում: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը:

Դանիայի Maersk Line-ը եւ Շվեյցարիայի Mediterranean Shipping Co.-ն (MSC)՝ աշխարհում նավագնացային ճյուղի երկու խոշորագույն ներկայացուցիչները, հայտարարել են ընդհանուր նշանակության բեռների մատակարարումները դադարեցնելու մասին, իսկ լցանավերի սեփականատերերը խոսում են իրենց նավերը Մերձավոր Արեւելքում կամ Արեւմտյան Աֆրիկայում նավթ արտադրող այլ երկրներ ուղարկելու պլանների մասին:

Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցները սահմանել է միակողմանի, «ես չեմ կարծում, թե նավագնացային որեւէ ընկերություն, որն աշխատում է ամբողջ աշխարհում, կկարողանա գործարարություն վարել Իրանում, եթե պատժամիջոցներն ամբողջ ուժով գործի դրվեն», հայտարարել է Maersk Line-ի գլխավոր գործադիր տնօրեն Սյորեն Սքոուն:

Maersk Line-ը եւ MSC-ն Իրան են փոխադրում լայն սպեկտրի բեռներ՝ էլեկտրոնիկայից եւ տան համար ապրանքներից մինչեւ սննդամթերք եւ ծանր սարքավորումներ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նավագնացային ճյուղին մինչեւ նոյեմբերի սկիզբը ժամանակ է տվել՝ Իրանում գործողություններն ավարտելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս